Հայաստանի ազգայինի հարձակվող Յուրա Մովսիսյանը հեռացել է Մոսկվայի «Սպարտակից» ու վարձակալությամբ այսուհետ հանդես կգա ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում, որտեղ մրցելույթներ է ունեցել 2007-2009 թվերին:
Հունվարի 17-ի կիրակիի լրահոսում գրիպի ու նրա հետևանքների, Իրանի պատժամիջոցների հանման տեղեկություններին զուգահեռ շրջանառվում էր Երևանում մեծ հրդեհի տեղեկատվությունը՝ այրվում էր «Ֆլեշ» ընկերության բենզապահեստը ԱրինԲերդ փողոցի 4/2 հասցեում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեզանում առաջին անգամ կանցկացվի զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջնությունը, որն իր տեսակի մեջ առաջինն է:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնություններում կայացել է վեց տուր: Տղամարդկանց մեջ առաջատարը 5,5 միավոր ունեցող Զավեն Անդրիասյանն է, կանանց մեջ՝ Մարիա Գևորգյանը, ով մինչև այժմ չի ճաշակել պարտության դառնությունը:
Բելառուսի մայրաքաղաքում մեկնարկած «Զարգացման գավաթ-2016-ին» մասնակցող Հայաստանի ֆուտբոլի տասնյոթ տարեկանների ընտրանին առաջին իսկ խաղում պարտվեց իր ռուս տարեկիցներին:
««Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու վերաբերյալ հանրային խորհրդում բազմիցս խոսվել է: Տպավորություն է, որ, չգիտես ինչու, Արթուր Թարխանյանի կառույցների նկատմամբ որոշ ուժեր հետապնդում են սկսել»:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 10-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհահռչակ երաժիշտներից, նշանավոր մարդկանցից։ Երիտասարդական նվագախմբին և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին շնորհավորել են Սերժ Թանկյանը, Արա Մալիկյանը, Վադիմ Ռեպինը, Մարինա Դոմաշենկոն, Լևոն Արոնյանը և այլք։
Հունվարի 18-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան - Եվրամիություն խորհրդի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա:
Ծրագրի շրջանակներում Միջազգային երիտասարդական դեմոկրատական միությունը( IYDU) հրավիրել էր Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքին(DEMYC)` քննարկելու քրիստոնյաների դրությունը Միջին Արևելքում և նրանց պաշտպանության հիմնահարցերը:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...